Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սամոդու՛ռ, քեզ համար բարձրագույն երկու արժեքներ կան` ՓՈՂՆ ու ԱԹՈՌԸ

Սամոդու՛ռ, քեզ համար բարձրագույն երկու արժեքներ կան`  ՓՈՂՆ  ու ԱԹՈՌԸ
21.10.2024 | 12:32

-Մարդը գերագույն արժեք է,- ժողովրդավարության վերաբերյալ դասընթացների շրջանակներում հայտարարում է Հայաստանի 16-րդ վարչապետը՝ հազարավոր տղաների սպանել տված Սամոդուռը:

-Մարդը գերագույն արժեք է,-հայտարարում է միլիոնավոր մարդկանց 18 թվին խաբած Սերժիկի գործակալը:

-Մարդը գերագույն արժեք է,- հայտարարում է հղի կնոջը վրաերթի ենթարկած, օգնություն չցուցաբերած, հետագայում մեղավորին չպատժած՝ ավտոշարասյան պատուհաս ուղևորը:

Սամոդուռ, քեզ համար բարձրագույն երկու արժեքներ կան.

դա ՓՈՂՆ է ու ԱԹՈՌԸ:

ՓՈՂԸ ու ԱԹՈՌԸ:

Ի դեպ, կուսակցությանդ նոր կայքէջում, կուսակցության պատմության էպիզոդներում բացակայում է 2017 թվականին քաղաքական խորհրդի ու տարածքային բոլոր կազմակերպությունների լուծարման մասին տեղեկությունը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3832

Մեկնաբանություններ